
Մեր մասին
Հայաստանում Կուդո մարզաձևը հիմնադրվել է 2007 թվականին, երբ Հայաստան ժամանեց ոճի հիմնադիր, սև գոտի 9 –րդ դան Աձումա Տակաշին: Այստեղ անցկացվեց սեմինար Կուդո ոճի մասին և վերադառնալով Ճապոնիա մեզ ուղարկվեց միջազգային սերտիֆիկատ, որը թույլ է տալիս պրոպագանդել Կուդոն Հայաստանում: Առաջին ակումբը Երևանում հիմնադրվել է Էրեբունի թաղամասում և այն այսօր մեր ամենամեծ ակումբն է: Այդ ակումբի մարզիչն է Էդուարդ Թորոսյանը, որը իր մեծ ներդրում է ունեցել Հայաստանի ֆեդերացիայի կայացման գործում: Նա նաև հանդիսանում է մեր ֆեդերացիայի գլխավոր մարզիչը և ֆեդերացիայի փոխնախագահը: Մեր մարզիկների առաջին սերունդն է մեծանում այդ դահլիճում: Ունենք մարզիկներ որոնք ծառայում են բանակում (Արտյոմ Զուռնաչյանը, Գարիկ Դալլաքյանը): Սակայն այսօր մարզվում է նոր սերունդ:
Մասնաճյուղ է հիմնադրված նաև Քաջարան քազաքում, որտեղ նույնպես մարզվում են տաղանդավոր երեխաներ:
2007 թվականից հետո մենք մասնակցել ենք բազմաթիվ սեմինարների (Մոսկվա, Դուբայ, Ճապոնիա), որտեղ բարձրացրել ենք մեր որակավորումը: